ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը․ X-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Դա ցույց է տալիս՝ հնարավոր է առաջընթաց գրանցել մշտական երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ երկու կողմերի աշխատանքին՝ հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման»,- գրել է Միլլերը։