Հետևեք մեզ։

Ներգաղթյալների ռուսերեն չիմացող երեխաներին չի կարելի դպրոց ընդունել. Մեդվեդև

22:09, 31 հոկտեմբեր 2024
Ներգաղթյալների ռուսերեն չիմացող երեխաներին չի կարելի դպրոց ընդունել. Մեդվեդև

Ժամանակն է, որ Ռուսաստանը դադարեցնի դպրոցներ ընդունել միգրանտ երեխաներին, ովքեր ռուսերեն չգիտեն։ Ըստ «Москва 24»-ի՝ դրա մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Դրա հետևանքով տուժում է կրթական ընդհանուր մակարդակը»,-​​ասել է նա։

 

Մեդվեդևը հավելել է, որ ցածր որակավորում ունեցող ներգաղթյալները Ռուսաստան պետք է գան միայն աշխատանքի ընթացքում։

 

«Անհրաժեշտ է ամբողջությամբ վերացնել մեր երկրի տարածքում անցանկալի անձանց՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնացող անձանց ներկայությունը։ Դա հատկապես կարևոր է հատուկ ռազմական գործողության ժամանակ»,- ըստ ռուսական ТАСС գործակալության՝  նշել է Մեդվեդևը