Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հուսեյնովն այսօր Բաքվում ընդունել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե «հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան տնտեսական շրջանում ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում առկա իրավիճակը»։
Նշենք, որ Լենցովը խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոն է նշանակվել ապրիլի վերջին։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ