Հետևեք մեզ։

ՔԻՀԿ-ը հայտարարություն է տարածել ձերբակալված անձանց վերաբերյալ

22:27, 31 հոկտեմբեր 2024
ՔԻՀԿ-ը հայտարարություն է տարածել ձերբակալված անձանց վերաբերյալ

Ս.թ. հոկտեմբերի 29-31 Երևանում իրավապահների կողմից իշխանության առերևույթ չարաշահման հատկանիշներով ազատությունից զրկվել են 9 քաղաքական ակտիվիստներ։ Այս մասին ասվում է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

ՔԻՀԿ-ն ընդգծում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է իրականացվեն բացառապես օրենքով սահմանված նպատակներով՝ անշեղորեն պահպանելով օրինականության, մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության սկզբունքները։

Նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո, կարող է վկայել նաև ՄԻԵԿ 18-րդ հոդվածի խախտման մասին, այն է՝ հիմնարար իրավունքների սահմանափակումները պետության կողմից կիրառվել են կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։

Վերլուծական