Հետևեք մեզ։

Թել Ավիվը կարող է Գազայում «էթնիկ զտումներ» իրականացնել, եթե միջազգային հանրությունը վճռական դիրքորոշում չձեռնարկի. Գուտերեշ

23:06, 31 հոկտեմբեր 2024
Թել Ավիվը կարող է Գազայում «էթնիկ զտումներ» իրականացնել, եթե միջազգային հանրությունը վճռական դիրքորոշում չձեռնարկի. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել վճռական միջազգային դիրքորոշում ցուցաբերել պաղեստինցիների էթնիկ զտումների դեմ: 

Գուտերեշը զգուշացրել է, որ եթե միջազգային հանրությունը վճռական դիրքորոշում չձեռնարկի իրավիճակը կանխելու համար, Թել Ավիվը կարող է Գազայում «էթնիկ զտումներ» իրականացնել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարություններն արվել են Գազայի հյուսիսում իսրայելական ռեժիմի դաժան հարձակումներից հետո, որոնք Բեյթ Լահիայում առնվազն 93 մարդու մահվան պատճառ են դարձել, գրում է IRNA-ն։ 

Միաժամանակ հաղորդագրություններ են ստացվում դեպի Գազա մարդասիրական օգնության մատակարարումների կտրուկ կրճատման մասին, ինչը մեծացնում է Իսրայելի՝ Գազայի հատվածից մնացած պաղեստինյան բնակչությանը վտարելու մտադրության մասին մտավախությունները: