Իսպանիայում ջրհեղեղից տուժածներին օգնելու նպատակով Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը մեկ միլիոն եվրո է նվիրաբերել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մադրիդի «Ռեալի» հիմնադրամն ու Կարմիր խաչն այսօր դրամահավաք են սկսել՝ հաջակցություն տուժածների: «Մադրիդի «Ռեալը» որոշել է աջակցել դրամահավաքի նախաձեռնությանը՝ կրիտիկական վիճակում գտնվող և մեր աջակցության կարիքն ունեցող բազմաթիվ ընտանիքների օգնության համար նվիրաբերելով մեկ միլիոն եվրո», - ասվում է ակումբի հայտարարության մեջ: