Հետևեք մեզ։

Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, և այս նպատակին հասնելու համար հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի կիրառման քաղաքականությունից․ Փաշինյանը՝ Չեխիայում

17:34, 04 մայիս 2023
Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, և այս նպատակին հասնելու համար  հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի կիրառման քաղաքականությունից․ Փաշինյանը՝ Չեխիայում

Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից։

 

Այս մասին Չեխիայում ՝ վարչապետի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանը տեղեկացրել է, որ Չեխիայի իր գործընկերոջը մանրամասն իրազեկել է տարաշածրջանում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել են անվտանգային հարցերի։ Բացի այդ, նա կարևորել է Չեխիայի աջակցությունը ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը։

 

Խոսելով լարվածության մասին, Փաշինյանն ասել է, որ առկա է լարվածություն, որովհետև Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները, շարունակում է խոսել ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դիրքերից՝ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում», ֊ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերլուծական