Հետևեք մեզ։

Սուրեն Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

00:05, 01 նոյեմբեր 2024
Սուրեն Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր
Եվրոպայի ծանրամարտի մինչև 23 տարեկաննների առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին երկու ծանրամարտիկներ՝ Մնացական Աբրահամյանը և Սուրեն Գրիգորյանը։
 
 
Պոկում վարժությունում 157 կգ արդյունքով Սուրենը նվաճեց ոսկե փոքր մեդալը, իսկ Մնացական Աբրահամյանը 152կգ արդյունքով 5-րդ էր։
 
 
Հրում վարժությունում մեր տղաները փայլուն ելույթներ ունեցան։ Սուրեն Գրիգորյանը վերջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 193 կգ քաշը և երկամարտի 350կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Մնացական Աբրահամյանը գլխավերևում պահեց 191 կգ կշռող ծանրաձողն ու երկամարտում ցույց տալով 343 կգ արդյունք՝ դարձավ բրոնզե մեդալակիր։