Հետևեք մեզ։

Հայ շախմատիստների դիրքերը` ՖԻԴԵ-ի ամենամսյա դասակարգման աղյուսակներում

00:16, 01 նոյեմբեր 2024
Հայ շախմատիստների դիրքերը` ՖԻԴԵ-ի ամենամսյա դասակարգման աղյուսակներում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակները։ 

 

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարի դիրքում շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան բարձրացել է երկրորդ տեղ, լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ` Հիկարու Նակամուրան:

 

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը բարձրացել է երկու դիրքով և 14-րդն է:

 

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 2676 վարկանիշով նահանջել է մեկ աաստիճան և 52-րդն է, Շանթ Սարգսյանը (2655) մնացել է 70-րդ տեղում, իսկ Գաբրիել Սարգսյանը (2640) նահանջել է երեք աստիճան և 96-րդն է:

 

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը (2396) բարձրացել է 6 աստիճանով և 54-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2388) առաջադիմել է երեք տեղով և 59-րդն է, իսկ Աննա Սարգսյանը (2361) նահանջել է 11 աստիճան և 80-րդն է: