Հետևեք մեզ։

Պակիստանի նախագահն ինքնաթիռից իջնելիս կոտրել է ոտքը

00:40, 01 նոյեմբեր 2024
Պակիստանի նախագահն ինքնաթիռից իջնելիս կոտրել է ոտքը

Նախագահ Ասիֆ Ալի Զարդարին Դուբայի միջազգային օդանավակայան ժամանելուն պես ինքնաթիռից իջնելիս կոտրել է ոտքը, ասված է երկրի նախագահի նստավայրի հաղորդագրության մեջ։ Ընկնելուց հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ բուժման։ Հետազոտությունից հետո բժիշկը նրա ոտքին գիպս է դրել, հայտնում է Dawn-ը։

 

«Գիպսը նախագահի ոտքին կմնա չորս շաբաթ»,-նշված է հայտարարության մեջ:

 

Զարդարիին տուն են ուղարկել և խորհուրդ են տվել լիովին հանգստանալ։

 

69-ամյա նախագահը վերջին տարիներին բազմաթիվ առողջական խնդիրների է բախվել։ 2023 թվականի մարտին նա աչքի վիրահատության է ենթարկվել ԱՄԷ-ում։ 2022 թվականին Պակիստանի նախագահին տեղափոխել են Կարաչիում բժիշկ Զիաուդդին հիվանդանոց՝ կրծքավանդակի վարակի բուժման համար։