Հետևեք մեզ։

Արմավիրցի 43-ամյա կինը լույս աշխարհ է բերել 13-րդ երեխային (լուսանկարներ)

09:57, 01 նոյեմբեր 2024
Արմավիրցի 43-ամյա կինը լույս աշխարհ է բերել 13-րդ երեխային (լուսանկարներ)

Արմավիրի մարզում բնակվող բազմազավակ ընտանիքում 13-րդ երեխան է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։

Փոքրիկ Դանիելը 3,6 կգ է, հասակը` 52 սմ:

Մայրը` 43-ամյա Քրիստինե Միքայելյանը, լույս աշխարհ է բերել 3 աղջիկ և արդեն 10 տղա, երեխաներից ամենամեծը 22 տարեկան է: