Հետևեք մեզ։

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում արտաքին աննախադեպ միջամտություն է գրանցվել. Կոբախիձե

10:23, 01 նոյեմբեր 2024
Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում արտաքին աննախադեպ միջամտություն է գրանցվել. Կոբախիձե

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում արտաքին աննախադեպ միջամտություն է գրանցվել: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 

«Օտարերկրյա ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով, մասնավորապես, այս ընտրություններում գրանցվել է աննախադեպ միջամտություն դրսից, այդ թվում՝ օտարերկրյա փողերով», - ասել է Կոբախիձեն՝ անդրադառնալով երկրում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը քննադատության է ենթարկվել Արևմուտքի կողմից։

 

Որպես արտաքին միջամտության օրինակ՝ վարչապետը բերել է ընդդիմության նախընտրական հանրահավաքն ու համերգը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին՝ ընտրություններից վեց օր առաջ։

 

Կոբախիձեի խոսքով՝ ակցիան ֆինանսավորել են ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք միջոցներ են ստանում արտասահմանից։