2026 թվականին պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Հայկական սպորտն իր արդյունքներով բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ընդունել ամենաբարձր մակարդակի մրցաշարեր ու հպարտության պահեր պարգևել հայ ժողովրդին:
Մարզական կարևոր ստուգատեսին ընդառաջ hրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատների հետ քննարկել ենք նախապատրաստական ամբողջ ընթացքը»,-գրել է Ծառուկյանը և հրապարակել տեսանյութ, որը ներկայացնում ենք ստորև։