Նոյեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հաղորդում է ԱԺ-ն։
Լսումներին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել [email protected] էլ. հասցեին մինչեւ ս. թ. նոյեմբերի 6-ը` ժամը 17:00: Յուրաքանչյուր կազմակերպությունից լսումներին կարող են մասնակցել երկու ներկայացուցիչ:
Խորհրդարանական լսումների անցկացման ընթացակարգը` այստեղ: