Հետևեք մեզ։

2025-ին առողջության համապարփակ ապահովագրությունը չի լինի

13:42, 01 նոյեմբեր 2024
2025-ին առողջության համապարփակ ապահովագրությունը չի լինի

2025 թվականին առողջության համապարփակ ապահովագրությունը չի լինի, բյուջեով գումար նախատեսված չէ։ Այս մասին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը մեկնարկելու է 2024 թվականի հուլիսից։

«2024-ի պետբյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ։ Այդ գումարից տարբեր վերաբաշխումներ են արվել, քանի որ ապահովագրությունը չի ներդրվել»,- ասաց նա։