«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 26-ից հունվարի 12-ը ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում։ Թռիչքի տևողություն 1 ժամ 5 րոպե է:
Հաղորդվում է, որ Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:
«Թռիչքների մեկնարկը լավ հնարավորություն է նաև Վրաստանի զբոսաշրջիկների համար՝ տոնական օրերն անցկացնել Երևանում»,- նշված է հաղորդագրության մեջ: