Մոսկվան անբացատրելի երևույթներ է արձանագրել Մոլդովայում կայացած եվրաինտեգրման հանրաքվեի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դե, ես չգիտեմ՝ եղե՞լ են ուղիղ մեղադրանքներ Ռուսաստանի դեմ՝ ընտրություններին միջամտելու համար։ Միաժամանակ մենք հետևում ենք, թե ինչպես են այնտեղ զարգանում իրադարձությունները։
Մենք տեսնում ենք վերջին հանրաքվեի ժամանակ շատ բաներ, որոնք անբացատրելի են ընտրական տեխնոլոգիայի տեսանկյունից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։