Հետևեք մեզ։

Հանրահավաքներից առաջ կազմակերպչական աշխատանքներով զբաղված մարդկանց տանում են ոստիկանական բաժանմունքներ ու օրերով բաց չեն թողնում․ Գառնիկ Դանիելյան

14:20, 01 նոյեմբեր 2024
Հանրահավաքներից առաջ կազմակերպչական աշխատանքներով զբաղված մարդկանց տանում են ոստիկանական բաժանմունքներ ու օրերով բաց չեն թողնում․ Գառնիկ Դանիելյան
 
Հանրահավաքներից առաջ այն մարդկանց, որոնք զբաղված են կազմակերպչական աշխատանքներով, տանում են ոստիկանական բաժանմունքներ ու օրերով բաց չեն թողնում։  Այս մասին այսօր կայացած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
 
Դանիելյանը նշել է, որ մեքենաներն են տանում տուգանային հրապարակ ու ամիսներով պահում։
 
«Այս բռնաճնշումները նոր չեն, ամիսներ շարունակ մարդկանց բառիս բուն իմաստով հետապնդում են ու ապօրինի ձերբակալում։ Ու այս ամենին իր լուռ համաձայնությունն է տալիս Մարդու իրավունքների պաշտպանը»,- ասել է Դանիելյանը։