Հետևեք մեզ։

COP29-ին մասնակցելու միակ արդարացի պայմանը պետք է լինի այն, որ ազատ արձակվեն բոլոր գերիները. Դանիելյան

15:49, 01 նոյեմբեր 2024
COP29-ին մասնակցելու միակ արդարացի պայմանը պետք է լինի այն, որ ազատ արձակվեն բոլոր գերիները. Դանիելյան

Չենք կարող հանգիստ նստել և սպասել, թե ցեղասպան Ադրբեջանը ինչ ապօրինի որոշումներ է կայացնում։ Այս մասին Բաքվում անազատության մեջ գտնվող հայ գերիների վերադարձի պահանջով ակցիայի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 

«Այսօր ականատես ենք լինում իրականության, երբ ԱԳՆ-ն մատը մատին չի տալիս, որպեսզի օր առաջ ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ։ Հնչում են հայտարարություններ, որոնք ավելի են վատացնում նրանց վիճակը։ Հայաստանը պետք է պահանջի բոլոր ռազմագերիների ազատ արձակումը։ Առավել ևս՝ եթե որոշում կայացնեն մասնակցելու համաժողովին, այդ որոշման միակ արդարացի պայմանը պետք է լինի այն, որ ազատ արձակվեն բոլոր գերիները»,-ասաց Դանիելյանը։