ՌԴ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից մեկը, ով ստանձնել է միջազգգային պարտավորություն, որի շրջանակներում պետք է զսպեր Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականությունը։ Այս մասին Բաքվում անազատության մեջ գտնվող հայ գերիների վերադարձի պահանջով ակցիայի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Մենք ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն բոլոր հայ գերիները։ Սիրելի բարեկամ ռուս ժողովուրդ, եկել է ժամանակը, որ հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարենք այս միջազգային չարիքի դեմ, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և այդ պետությանը»,-ասաց Մինասյանը։
Պատգամավորը նաև նամակ փոխանցեց ՌԴ դեսպանատուն։