2022 թ. «Բանվորի արձանը. Post Scriptum» ցուցահանդեսը տարիների մոռացությունից դուրս բերեց անվանի քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») արձանը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել վանդալիզմի դեմ պայքարի կարևորագույն խնդրին:
Հաշվի առնելով արձանի հանդեպ մեծ հետաքրքրությունը և արժևորելով մշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը հայտարարել է Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») արձանի վերականգնման/ինստալացիայի նախագծի մրցույթ:
Ազգային պատկերասրահից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել մշակույթի և արվեստի ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անհատներ կամ ոլորտային կազմակերպություններ, որոնք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV), որակավորումը հաստատող փաստաթղթեր՝ դիպլոմ, պորտֆոլիո: