Հետևեք մեզ։

ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ. «Շիրակ»-ը միանում է ֆուտբոլային ակումբների պահանջին

18:00, 01 նոյեմբեր 2024
ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ. «Շիրակ»-ը միանում է ֆուտբոլային ակումբների պահանջին

 

ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Շիրակ» ՖԱ-ն՝ միանալով «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբների պահանջին։

«Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։

Իրականության զգացումի կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնի ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։

Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդկերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։