ԱՄՆ նախագահակահ ընտրությունների դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում շուրջ 14,7 միլիարդ դոլար է ծախսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Այդ միջոցները 2024 թվականի ընտրական ցիկլում, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, ծախսվել են թեկնածուների, կուսակցությունների և քաղաքական ամենատարբեր հանձնաժողովների կողմից: Ընդհանուր առմամբ, կա 11 000 քաղաքական խումբ։
Ծախսերի ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, կապված է գովազդի, «հանգանակության հուսահատ կոչերի և ընտրողների դռներն անվերջ թակելու հետ»: Ընդ որում, այդ ոլորտում ամենամեծ ջանքերը գործադրվել են տատանվող նահանգներում, որոնք էլ, փորձագետների կածիքով, կորոշեն նախագահական ընտրությունների ելքը։