Հետևեք մեզ։

Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը միջազգային իրավունքի խախտում է. Արաղչի

18:57, 01 նոյեմբեր 2024
Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը միջազգային իրավունքի խախտում է. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը պատժամիջոց է այդ երկրում բնակվող իրանցիների նկատմամբ, որոնցից շատերը Գերմանիայի քաղաքացիություն ունեն:

 

Նա տեղեկացրել է, որ Բեռլինում Իրանի դեսպանությունում և այլ դիվանագիտական ներկայացուցչություններում հյուպատոսական ծառայությունները կընդլայնվեն՝ իրանցիներին աջակցելու համար։

 

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում Իրանի հյուպատոսությունների փակման մասին՝ ի պատասխան Գերմանիայի և Իրանի քաղաքացի Ջամշիդ Շարմահդի մահապատժի։

 

Թեհրանում Գերմանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Հանս Պետեր Յուգելը կանչվել է Իրանի արտգործնախարարություն: Իրանի ԱԳՆ-ում նշել են, որ Գերմանիայում Իրանի հյուպատոսարանների փակումը զրկում է այնտեղ բնակվող իրանցիներին կարևոր ծառայություններից և խախտում նրանց իրավունքները:

 

Նշվել է, որ Իրանը այդ քայլը համարել է միջազգային իրավունքի խախտում և հորդորել է Գերմանիային վերանայել իր դիրքորոշումը: