Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար․ Իրանի ԱԳ նախարար

19:35, 01 նոյեմբեր 2024
ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար․ Իրանի ԱԳ նախարար

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար։ նման հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ 

 
«Իրաքին խնդրել ենք բողոք ներկայացնել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ», - նշել է նա։

 
Հիշեցնենք, CNN-ը, վկայակոչելով իսրայելական ռազմական աղբյուրը, հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին՝ ի պատասխան հոկտեմբերի 26-ի գիշերը Իրանի ռազմական օբյեկտների վրա ավիահարվածների։