Հետևեք մեզ։

Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրից Կիևը հրաժարվել է. Պեսկով

19:42, 01 նոյեմբեր 2024
Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրից Կիևը հրաժարվել է. Պեսկով

Կրեմլը հրաժարվել է կանխատեսել եվրոպական ընկերությունների և Ադրբեջանի միջև Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի միջոցով գազի արտահանման հնարավոր գործարքի շուրջ իրավիճակի զարգացումը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրից Կիևը հրաժարվել է։

 

Լրագրողներն ուրբաթ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի եվրոպական ընկերությունները շուտով Ադրբեջանի հետ համապատասխան գործարք կկնքեն։ Պեսկովն ասել է, որ իրավիճակի մասին Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Կազանում անցկացված մամուլի ասուլիսում:

 

«Թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, ինչպես կապահովվեն հետագա մատակարարումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինան արդեն հայտարարել է, որ հրաժարվում է երկարաձգել այդ համաձայնագիրը, առայժմ ոչինչ ասել չեմ կարող»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։