Հետևեք մեզ։

Քաղաքակիրթ աշխարհը լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը. Ստեփանակերտի քաղաքապետ

19:51, 01 նոյեմբեր 2024
Քաղաքակիրթ աշխարհը լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը. Ստեփանակերտի քաղաքապետ
Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է: Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Ահազանգում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը․

 
«Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը... Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին։
Մինչև ե՞րբ...
 
 
Ի դեպ, այսօր «Մենք ենք մեր լեռները»՝ բոլորին հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշակոթողի տեղադրման օրն է: Այն Արցախի գլխավոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը»,- նշել է նա։