Հետևեք մեզ։

Ստամբուլում ընդդիմությունը մարդկանց փողոց է դուրս բերել. շրջաններից մեկի քաղաքապետի ձերբակալության և պաշտոնից հեռացնելու դեմ բողոքելու համար

20:01, 01 նոյեմբեր 2024
Ստամբուլում ընդդիմությունը մարդկանց փողոց է դուրս բերել. շրջաններից մեկի քաղաքապետի ձերբակալության և պաշտոնից հեռացնելու դեմ բողոքելու համար

Ստամբուլում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ մեգապոլիսի շրջաններից մեկի քաղաքապետի ձերբակալության և պաշտոնից հեռացնելու դեմ բողոքելու համար՝ օրենքից դուրս գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ ենթադրյալ կապերի համար, հայտնում է Euronews-ը։

 

Հակաահաբեկչական ոստիկանությունը չորեքշաբթի ձերբակալել է Ստամբուլի խիտ բնակեցված Էսենյուրթ թաղամասի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության անդամ, հայտնի սոցիոլոգ է և նախկին ակադեմիկոս Ահմեդ Օզերին։ Կառավարությունը հինգշաբթի Ստամբուլի նահանգային փոխպրեֆեկտ է նշանակել՝ 64-ամյա Օզերին փոխարինելու համար, ինչը հիշեցնում է Թուրքիայի հարավ-արևելքում քրդամետ քաղաքապետերին փոխարինելու՝ իշխանությունների կիրառած գործելաոճը:

 

Քեմալական առաջնորդ Օզգյուր Օզելը և այլ քաղաքական գործիչներ դա «հեղաշրջում» են որակել: Ստամբուլի քաղաքապետ և Էրդողանի հավանական մրցակից Էքրեմ Իմամօղլուն իր զինակցի վրա հարձակումը իշխանությունների համար քաղաքի նկատմամբ «հսկողությունն ուժեղացնելու» միջոց է անվանել:

 

Խորհրդարանական երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ քեմալականները և քրդամետ DEM-ը (նախկին HDP), իրենց կողմնակիցներին կոչ են արել քաղաքական գործչի «չհիմնավորված ձերբակալությունը քննարկելու» համար դուրս գալ փողոց։

 

Ցուցարարները քաղաքապետարանի մոտ հանրահավաք անցկացնելու  կառավարության արգելքից հետո լցվել են Բոսֆորի եվրոպական ափի և Ստամբուլի արևմտյան արվարձանի Էսենյուրտե հրապարակը: Ոմանք կրում էին «Մենք ցանկանում ենք ընտրված, ոչ թե նշանակված քաղաքապետ» գրությամբ ցուցապաստառներ և նախագահ Էրդողանի կառավարությանը կոչ էին անում հրաժարական տալ։

 

Օզերն Էսենյուրտեի քաղաքապետ է ընտրվել մարտին անցկացված տեղական ընտրություններում՝ ձախակենտրոն Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության և ձախ քրդամետ DEM-ի ոչ պաշտոնական դաշինքի շնորհիվ։

 

Պետական ​ Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ Օզերը ավելի քան 10 տարի կապ է ունեցել «PKK-ի գրեթե 700 անդամների հետ», նրանց թվում՝ նրա առաջնորդներից մեկի հետ։ Չորեքշաբթի հետաքննության շրջանակում խուզարկվել է նրա տունը, մեքենան և քաղաքապետարանում գտնվող գրասենյակը։

 

Ըստ NTV մասնավոր հեռուստաալիքի՝ Օզերը դատարանում պաշտոնապես հերքել է բոլոր մեղադրանքները: «Ես որևէ կազմակերպության հետ որևէ առնչություն չունեմ, ես դա բացարձակապես հերքում եմ»,-հայտարարել է նա:

 

Օզերի ձերբակալությանը նախորդել է հոկտեմբերի 24-ին Անկարայի արվարձանում գտնվող թուրքական պաշտպանական TUSAS ընկերության կենտրոնակայանի վրա զինված հարձակումը, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են քուրդ զինյալները։

 

Միևնույն ժամանակ, Թուրքիան քննարկում է նախնական խաղաղության գործընթացը՝ վերջ դնելու համար PKK-ի և Թուրքիայի կենտրոնական իշխանությունների միջև տասնյակ հազարավոր մարդկանց մահվան հանգեցրած 40-ամյա հակամարտությանը։

 

Չորեքշաբթի Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է «քուրդ եղբայրների հետ կապ հաստատելու» իր ցանկությունը՝ բարձրացնելով PKK-ի պատմական առաջնորդի վաղաժամկետ ազատ արձակման հավանականությունը։ Ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանը 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտի մենախցում է։

 

PKK-ն ի սկզբանե ձգտում էր ստեղծել անկախ քրդական պետություն, սակայն 1990-ականներին փոխեց իր նպատակները և Թուրքիայի քրդերի համար սկսեց ավելի մեծ քաղաքական և մշակութային իրավունքներ պահանջել:

 

Թուրքիայի արևմտյան դաշնակիցները, ներառյալ ԱՄՆ-ը և Եվրամիությունը PKK-ն ահաբեկչական կազմակերպություն են համարում։