«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: Հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նպատակը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացումն է և այդ ամենը «Իմ Քայլը» հիմնադրամն անում է բարեգործության նոր մշակույթ ձևավորելով․ բարեգործական ընթրիքը Հիմնադրամը դարձրել է ավանդույթ։