Վրաստանը հասկանում է՝ ինչ դարձավ «մայդանն» Ուկրաինայի համար, RT-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Վրաստանը գիտի՝ ինչ է «վարդերի հեղափոխությունը»: Վրաստանը հասկանում է՝ ինչ էր «մայդանը», ինչ էր այն ներկայացնում Ուկրաինայի համար և ինչով այդ ամենն ավարտվեց։ Ուստի Վրաստանը շատ ավելի պրագմատիկ երկիր է դարձել։ Եվ դա մեզ ուրախացնում է»,-նշել է նա:
Ըստ Մեդվեդևի՝ Ռուսաստանն ու Վրաստանը ընդհանուր հավատքով և պատմությամբ միավորված հարևաններ են, մինչդեռ 2008 թվականին Հարավային Օսիայի հակամարտության պատասխանատվությունը կրում է բացառապես Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: