ԱՄՆ-ն Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել։
Օգնության նոր փաթեթը ներառում է զենիթահրթիռային համալիրներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, դյուրակիր զենիթահրթիռային համալիրների զինամթերք, 155 և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, հակատանկային համակարգերի զինամթերք, հակատանկային համալիրներ, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ, օդ-երկիր դասի զինամթերք, զրահափոխադրիչներ, հրաձգային զենք և զինամթերք: