Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են նոր օրենք ներմուծել օտարերկրյա ազդեցության դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ դա կարող է վնասել ազգային շահերին։ Բացի այդ, այն արդեն մտահոգություններ է առաջացրել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների շրջանում այն մասին, որ օրենքը կօգտագործվի այլախոհությունը ճնշելու համար:
Լրատվամիջոցը հայտնում է, որ նախագիծն առաջիկայում քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանում։ Նշվում է, որ օրենքը ձգտում է զսպել նրանց, որոնք աշխատում են «պետության անվտանգության կամ նրա ներքին կամ արտաքին քաղաքական շահերի» դեմ՝ օտար երկրի կամ կազմակերպության ազդեցության կամ հրահանգների ներքո»։
Ըստ Bloomberg-ի՝ օրենքի ընդունման դեպքում պատիժ կարող է սահմանվել՝ մինչև 7 տարվա ազատազրկման տեսքով։