Աշխարհի 21-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժարվել է մասնակցել Մեցում (Ֆրանսիա) ընթացող ATP-250 մրցաշարին։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Մրցաշարում ելույթ չի ունենա նաև աշխարհի 31-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջովանի Մպետչի Պերրիկարը։
Ավելի վաղ Կարեն Խաչանովը դուրս էր եկել Փարիզում (Ֆրանսիա) ընթացող Masters շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում հայազգի թենիիստը 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 24-րդ ռակետ Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինին։
Խաչանովը շարունակում է ելույթները Փարիզի մրցաշարում: Վերջինիս քառորդ եզրափակչում Կարենի մրցակիցը բուլղարացի թենիսիստ, աշխարհի 9-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովն էր։