Հետևեք մեզ։

Տիգրան Ավինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

19:20, 04 մայիս 2023
Տիգրան Ավինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել  Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա տեղեկացրել էնիր ֆեյսբուքյան էջում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

Այսօր առանցքային կարևորության հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում։

 

 Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտուրո Հերերայի և Դանիել Բոյսի հետ կայացած հանդիպումների ընթացքում խոսեցինք շինթույլտվությունների թվայնացման և պարզեցման գործընթացի մասին։

 

Հանդիպումը մեծ կարևորություն ունեցավ շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի համաշխարհային փորձը ուսումնասիրելու և իրագործման համար աջակցություն ստանալու հարցում։

 

Քննարկման ընթացքում պայմանավորվեցինք նաև շուտով հյուրընկալել Արտուրո Հերերային Երևանում։