Էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարար Էդգար Զաքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով, որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։
Այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։ Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։
Եվ ուրեմն, Աստված մեզ պահապան։
Քար առ քար կառուցենք ապագան։
Ես հավատում եմ մեզ։
Առողջ և ուժեղ լինենք»,- գրել է նա։