Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Մեծ Բրիտանիա` մասնակցելու Չարլզ Երրորդի թագադրման արարողությանը

20:00, 04 մայիս 2023
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Մեծ Բրիտանիա` մասնակցելու Չարլզ Երրորդի թագադրման արարողությանը

Hayastan.news-ի տեղեկություններով` հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա` մասնակցելու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրման արարողությանը, որը տեղի է ունենալու վաղը: Իսկ այսօր երեկոյան Հայաստանի նախագահը դասախոսություն է կարդալու Քեմբրիջի համալսարանում:

 

Վաղը, թագադրության արարողությունից հետո, Խաչատուրյանը մասնակցելու է նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպվող ընդունելությանը:

 Նիկոլ Փաշինյանին ևս հրավեր ուղարկվել էր Մեծ Բրիտանիայի թագավորի կողմից, բայց քանի որ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Չեխիա, հետևաբար, հրաժարվել է Անգլիայում թագադրման արարողությանը մասնակցելուց: