Հետևեք մեզ։

Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս»-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 դրամ, որից 5 215 300-ը QR կոդերով

12:46, 02 նոյեմբեր 2024
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս»-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 դրամ, որից 5 215 300-ը QR կոդերով

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է կատարել՝ նշելով.

«Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։ 

Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր  վճարման 3 տարբերակ։

Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը  վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): 

Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։

Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»։