Հետևեք մեզ։

Կաթողիկոս Արամ Ա-ն Օկամպոյի հետ քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

13:00, 02 նոյեմբեր 2024
Կաթողիկոս Արամ Ա-ն Օկամպոյի հետ քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր:

Խոսակցության առանցքը հանդիսացավ նոյեմբեր 11-22 Ադրբեջանում տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լույսին ներքո արցախահայերի  իրավուքնների հարցի բարձրաձայնելը:

Արամ Ա. Կաթողիկոսը մեծապես գնահատելով դատախազ Օկամպոյի օգնությունն Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը՝  հայտնեց, որ ինքը վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է տանում՝ ի խնդիր Արցախի հայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման համար: