Հետևեք մեզ։

Արցախի ԱԳ նախարարը և ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման քայլերը

20:34, 04 մայիս 2023
Արցախի ԱԳ նախարարը և ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման քայլերը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը, այն հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերը, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։