Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը

13:40, 02 նոյեմբեր 2024
Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Իվետա Տոնոյանը․


«Տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների և ծավալվող հումանիտար աղետի առնչությամբ Գագիկ Ծառուկյանն իր խոր մտահոգությունը և զորակցությունն է հայտնել Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին։


Վեհափառը տեղեկություններ է փոխանցել ընթացիկ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին։ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին  անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու և խնդրել, որպեսզի իրեն տեղեկացնեն առավել հրատապ խնդիրների մասին։

 

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ»,-հայտնել է նա։