Հետևեք մեզ։

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած փլուզման կապակցությամբ

14:28, 02 նոյեմբեր 2024
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած փլուզման կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած փլուզման կապակցությամբ։

«Խորապես վշտացած ենք Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզումից: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,– ասված է X սոցցանցում ԱԳՆ-ի հրապարակված հաղորդագրությունում։

Սերբիայի Նովի Սադ քաղաքի կայարանի շենքում փլուզման հետևանքով 14 մարդ է մահացել, 30-ը` վնասվածքներ ստացել։

Սերբիայի կառավարությունը նոյեմբերի 2-ը սգո օր է հայտարարել։