Հետևեք մեզ։

Մենք միանշանակ խիստ պատասխան կտանք թե՛ Իսրայելին, թե՛ ԱՄՆ-ին Իրանի դեմ իրենց գործողությունների համար. Խամենեի

15:08, 02 նոյեմբեր 2024
Մենք միանշանակ խիստ պատասխան կտանք թե՛ Իսրայելին, թե՛ ԱՄՆ-ին Իրանի դեմ իրենց գործողությունների համար. Խամենեի

Մենք միանշանակ խիստ պատասխան կտանք թե՛ Իսրայելին, թե՛ ԱՄՆ-ին Իրանի դեմ իրենց գործողությունների համար։ «Ֆրանս Պրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է Թեհրանում մի խումբ իրանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

 

Անդրադառնալով տարածաշրջանում Իսրայելի գործողություններին և հոկտեմբերի 26-ին Իրանի վրա հարձակմանը, Խամենեին ասել է. «Թշնամիները՝ և՛ Իսրայելի ռեժիմը, և՛ ԱՄՆ-ը, պետք է իմանան, որ անպայման կոշտ պատասխան կստանան Իրանի և նրա ժողովրդի դեմ իրենց գործողությունների համար»։