Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում։ Հայտնում են Nor.ge կայքում:
Բարեբախտաբար տուժածներ չկան։ NOR-ի աղբյուրի համաձայն հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից։ Այս պահին հրդեհի վայրում աշխատում են Ախալքալաքիի և Նինոծմինդայի հրշեջ ծառայությունները։ Դեռևս հրդեհի պատճառները հայտնի չեն։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, իսկ գործարկվել է 2017 թվականին։