Հետևեք մեզ։

Ռուսական անօդաչուները հարձակվել են Կիևի վրա

18:19, 02 նոյեմբեր 2024
Ռուսական անօդաչուները հարձակվել են Կիևի վրա

Ռուսական անօդաչուները նոյեմբերի 2-ի գիշերը հարձակվել են Կիևի վրա, քաղաքում գործել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

 

Նրա խոսքով՝ Կիևի Սվյատոշինի շրջանում, անօդաչուի բեկորի ընկնելու հետևանքով, հրդեհ է առաջացել 16-հարկանի բնակելի շենքերից մեկում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հայտարարել են, որ «անօդաչուի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել 50 քմ տարածքում», կրակը մարվել է։

 

Շենքում մասամբ ավերվել են 15-րդ և 16-րդ հարկերի բնակարանները, իսկ շենքից տարհանվել է 18 մարդ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ վիրավորվել է երկու մարդ։