Հետևեք մեզ։

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Խարկովի ոստիկանությունը. կա 1 զոհ և 40 վիրավոր

18:24, 02 նոյեմբեր 2024
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Խարկովի ոստիկանությունը. կա 1 զոհ և 40 վիրավոր

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Խարկովի շրջաններից մեկին, որտեղ տեղակայված է քաղաքային ոստիկանության բաժանմունքներից մեկը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։

 

Հրթիռակոծության հետևանքով տուժել է ոստիկանության 30 աշխատակից, 1 փրկարար ու 9 խաղաղ բնակիչ: Զոհվել է 1 ոստիկան՝ 40-ամյա գնդապետ Անդրեյ Մատվիենկոն։ 

 

Հետաքննության տվյալներով՝ ՌԴ զորքերը հարված են հասցրել С-300/400 տիպի երկու հրթիռներով։ Վնասվել են վարչական շենքը, մասնավոր և բազմահարկ շենքեր, խանութներ, ինչպես նաև 10-ից ավելի ավտոմեքենաներ: