Հետևեք մեզ։

Դյուրին որշում չէր ԵՄ մոնիթորինգային առաքելություն Հայաստան հրավիրելը. Փաշինյան

21:51, 04 մայիս 2023
Դյուրին որշում չէր ԵՄ մոնիթորինգային առաքելություն Հայաստան հրավիրելը. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է Եվրամիության հետ համագործակցության խորացմամբ: 

Այս մասին Պրահայում «Հայաստանի ժողովրդավարական ուղևորությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության և կայունության անհրաժեշտություն» խորագրով քննարկմանը՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն ընդհանուր առմամբ շատ նուրբ իրավիճակում է: Մենք շրջափակված ենք: Հայաստանի հետ կապված բազմաթիվ կասկածներ կան: Արևմուտքում շատերը մտածում են, թե մենք ռուսական պրոքսի երկիր ու կառավարություն ենք: Արևելքում էլ շատերը կարծում են, թե մենք արևմտամետ կառավարություն ենք՝ արևմտամետ քաղաքականությամբ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի որոշ հարևաններ լոբբինգ են իրականացնում այդ երկու դիրքորոշումների համար, գնում են Արևմուք, ասում, թե Հայաստանը ՌԴ-ի սերտ դաշնակիցն է և ցանկացած բան, որն անում են ընդդեմ ՌԴ-ի, պետք է անեն նաև ընդդեմ Հայաստանի, հաջորդ օրը թռչում են Մոսկվա ու ասում, որ Հայաստանի վարչապետը շատ սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ է իրագործում և, թե ՀՀ վարչապետը Հայաստանն Արևելքից շեղում է Արմուտք:

Մենք հնարավորինս թափանցիկ ենք գործում և, իհարկե, շահագրգռված ենք խորացնել մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ: Եվ անկեղծ խոսենք՝ դյուրին որշում չէր ԵՄ մոնիթորինգային առաքելություն ՀՀ հրավիրելը, որովհետև դա անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, մի կողմից կարող է նոր մարտահրավերներ առաջացնել, իսկ մյուս կողմից մեզ համար շատ կարևոր է կենտրոնացած մնալ, որպեսզի պահպանենք միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո միջազգային ուշադրությունը գրեթե ամբողջությամբ սևեռվել է Ուկրաինայի վրա: Եվ դա Հարավային Կովկասի տարածաշրջանում անկայունության հնարավորություն է ստեղծում: 

Վերլուծական