Հետևեք մեզ։

Հոկտեմբեր ամսին Վրաստանից արտաքսվել է 60 օտարերկրացի

19:23, 02 նոյեմբեր 2024
Հոկտեմբեր ամսին Վրաստանից արտաքսվել է 60 օտարերկրացի

Այս տարվա հոկտեմբեր ամսին Վրաստանից արտաքսվել է 60 օտարերկրացի։

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունը, նրանք Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Լիբանանի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Ալժիրի, Եգիպտոսի և Գանայի քաղաքացիներ են։

 

Գերատեսչությունից հայտնել են, որ ձերբակալվածներից ոմանք ինքնակամ լքել են Վրաստանը, իսկ մյուսները բռնի կերպով վտարվել են երկրից։