Հետևեք մեզ։

Համախմբվե՛նք արցախահայության հարցի շուրջ․ Արամ Ա

19:42, 02 նոյեմբեր 2024
Համախմբվե՛նք արցախահայության հարցի շուրջ․ Արամ Ա

Արամ Ա Վեհափառ Հայրապետը կոչով դիմել է հայ ժողովրդին՝ ի խնդիր Արցախի հայության իրավունքների վերահաստատման: 

 

Նա հորդորել է COP29-ի նախօրեին արծարծել Արցախի հայության նկատմամբ շարունակվող անարդարությունը, հատկապես շեշտելով՝ միջազգային երաշխավորությամբ իր պատմական հողերը վերադառնալու և ինքնիշխանությունը վերահաստատելու Արցախի ժողովրդի արդար իրավունքը:

 

Արամ Ա-ն հորդորում է աղոթել Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության ր զինվորական գերիների շուտափույթ ազատ արձակման համար: