Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը գիշերը հրթիռներ է արձակել Թել Ավիվի արվարձանների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է The Times Of Israel-ը։
Շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի արվարձաններում գտնվող իսրայելական հետախուզական բազայի ուղղությամբ:
Նշվում է, որ գիշերը «հրթիռներ են արձակվել Թել Ավիվի արվարձանում գտնվող 8,200 ռազմական հետախուզական ստորաբաժանման Գլիլոտի բազայի ուղղությամբ»:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերը երեք հրթիռ է արձակվել Լիբանանից կենտրոնական Իսրայելի ուղղությամբ: Տիրա քաղաքում տեղի ունեցած հարվածի հետևանքով տուժել է 19 մարդ։