Հետևեք մեզ։

Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

20:46, 02 նոյեմբեր 2024
Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։

 

Փաստաթղթում նշվում է, որ «Իրանի հետ հարաբերությունները դեռ չեն կարգավորվել», և «1981 թվականի հունվարի 19-ի երկկողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը շարունակվում է»։

 

Խոսքն ԱՄՆ-ի և Իրանի միջև Ալժիրի համաձայնագրերի մասին է։ Դրանք հանգեցրին նրան, որ ազատ արձակվեցին ամերիկացի դիվանագետները, ովքեր 1979 թվականի հեղափոխությունից հետո ավելի քան մեկ տարի որպես պատանդ անցկացրին Թեհրանում: Այդ փաստաթղթերում, մասնավորապես, ամրագրված է երկրների՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։

 

«Այդ իսկ պատճառով, 1979 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված ազգային արտակարգ դրությունը, ինչպես նաև այդ արտակարգ դրությանը դիմակայելու համար այդ ժամանակ ընդունված միջոցները պետք է շարունակեն ուժի մեջ մնալ 2024 թվականի նոյեմբերի 14-ից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։